Law of the Republic of Armenia of April 3, 2001, on Amendments to the Law of the Republic of Armenia on Trade Names
Also known as
International · · · 03-04-2001
Հայաստանի Հանրապետության Օրենքը «Ֆիրմային Անվանումների Մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքում Փոփոխություններ Եվ Լրացում Կատարելու Մասին, 3 Ապրիլ 2001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 03.04.2001
Հոդված 1. «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 5. Ֆիրմային անվանման գրանցման հայտը
1. Մինչեւ առեւտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձի պետական գրանցումը իրավաբանական անձի ֆիրմային անվանումը պետք է գրանցվի Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչությունում (այսուհետ՝ գերատեսչություն):
2. Ֆիրմային անվանման ցանկացած փոփոխություն կատարվում է միայն նոր ֆիրմային անվանումը սույն օրենքով սահմանված կարգով գերատեսչությունում գրանցելուց հետո: Առեւտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձի բացառիկ իրավունքը նոր ֆիրմային անվանման նկատմամբ ուժի մեջ է մտնում միայն կանոնադրության համապատասխան փոփոխության պետական գրանցումից հետո:
3. Ֆիրմային անվանման գրանցման հայտը (այսուհետ՝ հայտ) իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին (այսուհետ՝ պետական ռեգիստր) ներկայացնում է իրավաբանական անձի հիմնադիրներին ներկայացնող լիազորված անձը կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմինը:
4. Հայտը պետք է պարունակի՝
ա) դիմում ֆիրմային անվանման գրանցման մասին, որի մեջ նշվում են գրանցման ներկայացված ֆիրմային անվանման նախընտրելի տարբերակը (ները), դրա (նց) հապավումը կամ կրճատ ձեւը (եթե այդպիսին կա), հայտատուի հասցեն. բ) գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ:
5. Հայտին կցվում են՝
ա) սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված դեպքերում համապատասխան համաձայնությունը կամ թույլտվությունը. բ) լիազորագիր, եթե հայտը ներկայացվում է հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով. գ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
6.
Read the full text
This document is published by wipo.int.
Moonlit adds the citation network, article-level links and cross-references, which are available to search for free.
Sign in to Moonlit